Լևոն Արոնյանը հաղթել է Grand Chess tour–ի կայծակնային մրցաշարում

Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինն անցկացրել են երկու պարտիա` արագ մրցախաղում գրանցվել է ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթել է Արոնյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»` արագ շախմատից հետո գրոսմայստերները մրցել են կայծակնային շախմատում, որտեղ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը, հավաքելով 20-ական միավոր, հաղթողին որոշել են թայ-բրեյքում:

Լևոն Արոնյանն անհատական արծաթ նվաճեց, Աննա Ավագյանը` ոսկի. Եվրոպայի առաջնության արդյունքը

Շախմատիստներն անցկացրել են երկու պարտիա` արագ մրցախաղում գրանցվել է ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթել է Արոնյանը:

Մրցաշարի արդյունքներով (9 տուր, կայծակնային` 18) Լևոն Արոնյանը դարձել է հաղթող:

Նշենք, որ Արոնյանը Grand Chess tour-ի խոշոր մրցաշարում երկրորդ անգամ է չեմպիոնության հասնում:

Հիշեցնենք, որ Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում էին Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Մրցաշարային ֆոնդը կազմում էր 150 հազար ԱՄն դոլար:

Տպավորիչ գոլ` Տիգրան Բարսեղյանի կողմից. տեսանյութ