ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. «Հրաշքների դաշտ» («Поле чудес») հաղորդման հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչի սիրտը վիրահատել են ու կարդիոստիմուլյատոր են դրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԵՆ ՏՎ-ին։
Հեռուստաընկերության տեղեկության համաձայն՝ արտիստը գանգատներով մոսկովյան հիվանդանոցներից մեկին է դիմել։
Վիրահատությունից մեկ օր անց նրան դուրս են գրել։
Նշվում է, որ հաղորդավարը ամբուլատոր բուժում է ստանալու։
Այս պատմությունը ցնցել է Յակուբովիչին. ինչու՞ են հայերը սիրում «Հրաշքների դաշտը»