ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, մտադիր է 2024 թվականին իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքի «Fast Company Innovation» փառատոնում, որտեղ խոսել է Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկներ արտադրելու մասին: Այս մասին հայտնում է Metro-ն:
«Երբ ես 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում կառաջադրեմ իմ թեկնածությունը...»,- ռեփերը սկսել է իր խոսքը, բայց չի կարողացել շարունակել այն, քանի որ դահլիճը «պայթել» է հանդիսատեսի ծիծաղից:
Դահլիճի արձագանքն ընդհանրապես չի անհանգստացրել Քանյեին: Երբ հանդիսատեսը լռել է, ռեփերը սկսել է խոսել աֆրոամերիկացիների խնդիրներից, բանտարկված հայտնի մարդկանց խնդիրներից, նոր աշխատատեղեր ստեղծելու իր մտադրությունից և այլն:
Նա հավելել է, որ իր կինը՝ Քիմը, հիանալի կերպով կստանձնի ԱՄՆ–ի առաջին տիկնոջ դերը, քանի որ այժմ նա զբաղվում է սոցիալական գործունեությամբ և ստանում է իրավաբանական կրթություն:
«Կարո՞ղ եք Քիմ Քարդաշյանին պատկերացնել որպես ԱՄՆ առաջին տիկին: Դա հիանալի կլինի, քանի որ անարդարությունը շատ է, դրան պետք է հաղթել»,-շեշտել է նա:
Բայց սա ռեփերի միակ սկանդալային հայտարարությունը չէ: Նա նաև նշել է, որ իր ծրագրերի իրագործումից հետո կփոխի իր անունը և կդառնա «Քրիստոնյա հանճարեղ միլիարդատեր»:
«Դուք դեռ ամուսնուս չգիտեք». Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի պերֆեկցիոնիզմի մասին
Քանյե Ուեսթը և ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնացել են 2014 թվականին: Այժմ զույգը չորս երեխա ունի` 2 դուստր՝ Նորթը և Չիկագոն և 2 որդի՝ Փսալոմին և Սեյնթին: