Գյումրիում կտրել են նախկինում 3 անգամ դատված ու համաներմամբ ազատ արձակվածի կոկորդը

34-ամյա Ռուբիկ Իգիթյանը վերակենդանացման բաժանմունքում է. նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երեկ` նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. գիշերվա ժամը 03։10-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Դարբնիկում շմոլ գազից 3–10 տարեկան երեխաներ են թունավորվել

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ, 34-ամյա Ռուբիկ Իգիթյանն է։

Կայքի տեղեկություններով՝ նա նախկինում 3 անգամ եղել է դատապարտված և վերջին անգամ դատապարտվել է 2014 թվականին՝ 8 տարի ժամկետով։ Մեղադրվել է ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասով։ Նա այս տարվա հունվարի 14-ին համաներմամբ ազատ էր արձակվել։

Արտառոց դեպք Վայոց Ձորում. բազմաբնակարաններից մեկում տղամարդը փորձել է նռնակ պայթեցնել

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։