Ո՞վ ասաց, որ շները թռչել չեն կարող։ Տեսանյութը, որ բոլորովին վերջերս է հայտնվել Facebook–ում, հակառակն է ապացուցում։
Կադրերում Ռայլի անունով ռետրիվերը, ամեն անգամ տիրոջը դիմավորելիս, բառացիորեն երջանկությունից թևեր է առնում։
Երևում է, որ տերը շատ է սիրում իր շանը, զբոսանքի ժամանակ նա Ռայլիին իր ձեռքերի վրա է պահում։ Բացի այդ տղամարդն իր չորքոտանի ընկերոջը տարատեսակ զգեստներ է գնել և նրա մասնակցությամբ տեսահոլովակներ է նկարահանում։
Շունը նույնիսկ հրեշտակի թևերով հանդերձանք ունի, ինչպես նաև առյուծի բաշ, որը, ի դեպ, շատ է սազում նրան։
Սոցցանցերի օգտատերերը գրում են, որ այս երկուսի ընկերությունը պարզապես անհավանական է։
Մի քանի օրվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 500 հազար անգամ։