ՌԱԴԻՈ

Սամվելյան. «Երթևեկության բալային համակարգն իսկապես կունենա զսպող, կանխարգելիչ գործառույթ»

Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ, ոստիկանության մայոր Խաչիկ Սամվելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վթարների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներին:
Sputnik
Սամվելյան. «Երթևեկության բալային համակարգն իսկապես կունենա զսպող, կանխարգելիչ գործառույթ»

Վերջին շրջանում և՛ ոստիկանությունը, և՛ օրենսդիր ու գործադիր իշխանությունները, համագործակցելով միմյանց հետ՝ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի երթևեկության բալային համակարգի միջոցով շտկեն իրավիճակը, ինչն ըստ էության, ունի զսպող, կանխարգելիչ գործառույթ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ, ոստիկանության մայոր Խաչիկ Սամվելյանը։ 

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները

«Վարորդին տրվում են համապատասխան բալային նիշերը, և դրանք կորցնելու դեպքում վարորդը որոշակի իրավախախտումներ կատարելուց հետո ուղղակի զրկվում է վարորդական իրավունքի վկայականից»,-նշում է Խաչիկ Սամվելյանը: 

Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ վարորդական վկայականից զրկված լինելու հանգամանքում տրանսպորտային միջոց վարելու հայտնաբերման դեպքում վարորդն արդեն կենթարկվի քրեական պատասխանատվության: 

Ղահրամանյան. «Երթևեկության ոլորտում, բացի բալային համակարգից, լուրջ բարեփոխումներ չկան»

«Մնացած բոլոր զսպող գործառույթների մասին, որոնք ոստիկանությունն իրականացնում է, նույնիսկ կարելի է չխոսել, քանի որ դա ակնհայտ է: Մենք ամեն օր ականատես ենք լինում ոստիկանության կողմից կատարված ծառայության ընթացքում իրականացվող բոլոր աշխատանքներին»,- նշում է Խաչիկ Սամվելյանը:

Ոստիկանության մայորը համոզված է, որ վերոհիշյալ նախաձեռնությունը, որը շուտով կյանքի կկոչվի, կտա իր դրական արդյունքը, և մենք հաջորդ տարի արդեն կխոսենք ավելի դրական էմոցիաներ ունենալով: