Երկու անչափահասների մայրը կախվել է Գյումրիում. ամուսինը փրկել է կյանքը

Ամուսինը մտել է տան խորդանոց ու տեսել, որ կինը պարանով կախվել է առաստաղից։ Նա անմիջապես զանգել է շտապօգնություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր ծայրահեղ ծանր վիճակում Գյումրու հիվանդանոց է հոսպիտալացվել մոտ 35 տարեկան մի կին։ Նրան Շիրակի մարզի բնակավայրերից մեկից հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության մեքենան։

Ողբերգական ավտովթար Բավրա-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

Թաղամասում արդեն լուրեր կան, թե ինչու են տանեցիներն ահազանգել 1-03։

Կնոջ ամուսինը ինչ-ինչ պատճառով մտել է տան խորդանոց ու տեսել, որ կինը պարանով կախվել է առաստաղից։ Կտրել է պարանն ու կնոջն իջեցրել։ Բարեբախտաբար, նա կյանքի նշաններ է ցույց տվել, և ժամանած շտապօգնությունը անգիտակից կնոջը հասցրել է հիվանդանոց։ Այս պահին նա վերակենդանացման բաժանմունքում է։

Վարդենիսում պապը 13-ամյա թոռանը կախված է գտել. բժիշկները փրկել են նրան

Մեր տեղեկություններով՝ այդ ծայրահեղ քայլին դիմած կինը երկու անչափահաս երեխա ունի։ Իրավապահները պարզում են կատարվածի պատճառներն ու հանգամանքները։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կնոջ վիճակն այս պահին ծանր է։

Տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց. ողբերգական դեպք Ջերմուկում