Սիրիական բանակը թեժ պայքար է մղում թուրքական ուժերի դեմ

Սիրիայում իրավիճակը սրվեց, երբ թուրքական զորակազմը մտավ արաբական հանրապետության տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի –Sputnik. Թեժ մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական զորքերի և թուրքական ստորաբաժանումների միջև Ռաս ալ-Այն շրջանի Ում–Շուիֆա ավանում (Հասաքա նահանգ)։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Զոհվածների և վիրավորների մասին տվյալներ դեռ չկան։

Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ նույն նահանգում Ալ-Ջավադիայի մերձակայքում գտնվող Դեյր–Ղոսն ավանի բնակիչներն իրենց բողոքն են արտահայտել թուրքական ուժերի դեմ։ Նրանք թուրքական պահակախմբի վրա կոշիկ և քարեր են նետել։ Ի պատասխան թուրք զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել տեղի բնակչության դեմ։

Աղբյուրի համաձայն` թուրքերը թալանում են բնակավայրը և այլ հանցագործություններ են կատարում Սիրիայի տարածքում։

Թել Ավիվը կշարունակի օգնել Սիրիայի քրդերին. Իսրայելի ԱԳՆ

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով` ուղղված էին Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Մեկ օրում Հորդանանից և Լիբանանից մոտ 1500 փախստական է վերադարձել Սիրիա

Հոկտեմբերի 22–ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո 10 կետից կազմված հուշագիր են ստորագրել։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ հոկտեմբերի 23–ին ժամը 12–ին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք - սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս: