Դաշտ դուրս գալուց երկու րոպե անց` գոլ. Ադամյանը հաղթանակ պարգևեց «Հոֆենհայմին». տեսանյութ

Խաղի 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Սարգիս Ադամյանը 2 րոպե անց հավասարեցրեց հաշիվը՝ գեղեցիկ գոլ ուղարկելով մրցակցի դարպաս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի-Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմին» կրկին հաղթանակ է պարգևել։ Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի 11-րդ տուրում նրա գեղեցիկ գոլն օգնել է «Հոֆենհայմին» 1:2 հաշվով առաջ անցնել «Քյոլնից:

«Հոֆենհայմը»  հանդիպել է «Քյոլնին» արտագնա խաղում: Առաջին կեսից հետո «Հոֆենհայմը» պարտվում էր նվազագույն հաշվով, բայց 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Սարգիս Ադամյանը 2 րոպե անց հավասարեցրեց հաշիվը՝ գեղեցիկ գոլ ուղարկելով մրցակցի դարպաս։

Ավելացված րոպեին «Քյոլնի» ֆուտբոլիստները խախտել են խաղի կանոններն Ադամյանի նկատմամբ: 11 մետրանոց հարվածը փայլուն իրացրել է Լոկարդին՝ ևս մեկ գոլ ուղարկելով մրցակցի դարպաս:

«Հոֆենհայմ»-ը հաղթել է 1:2 հաշվով: Այժմ «Հոֆենհայմ»-ը երկրորդն է մրցաշարային աղյուսակում: