ՌԱԴԻՈ

Էլիբեգովա. «Կոնգրեսի բանաձևի շուրջ Ադրբեջանի արձագանքը շատ թույլ էր»

Ադրբեջանագետը կարծում է, որ Ադրբեջանում Թուրքիայից ազդակ են ստացել, որ անտեսեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, իբր` ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել:
Sputnik
Էլիբեգովա. «Կոնգրեսի բանաձևի շուրջ Ադրբեջանի արձագանքը շատ թույլ էր»

ԱՄՆ Կոնգրեսի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն ադրբեջանցիները ոչ թե Թուրքիայի, այլ իրենց խնդիրն են համարում, քանի որ միջազգային հարթակներում ցանկացած հայանպաստ գործողություն թշնամաբար են ընկալում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Կեցցե՛ն հայերը». հայտնիներին «ուրախացրել է» ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևը

«Կարծում եմ` Կոնգրեսի բանաձևի շուրջ արձագանքը շատ թույլ էր, քան կարող էր լինել: Ադրբեջանցիները չափազանց զուսպ էին: Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայից ազդակ էին ստացել, որ անտեսեն, իբր` ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել: Իրենց քարոզչական գիծը հիմնականում դա էր»,- նշեց Էլիբեգովան: 

Ըստ ադրբեջանագետի` հարևան երկրում ավելի շատ կենտրոնացան Մասիս Մայիլյանի` ԱՄՆ կատարած այցի վրա: ԱՄՆ-ի դեսպանին կանչեցին պարզաբանման, նոտա հղեցին, այսինքն՝ ցեղասպանության ճանաչման թեման տեղափոխեցին իրենց համար ավելի ցավոտ հարթություն:

Էլիբեգովայի խոսքով`հետաքրքիր է, որ Ադրբեջանի ընդդիմությունն էլ իշխանություններին հանդիմանեց, թե ինչու՞ ՌԴ-ին էլ նոտա չեն հղել, որովհետև Արցախի արտգործնախարարը այցելել էր նաև Ռուսաստան: Դրանից հետո Ադրբեջանին ԱԳՆ-ն հապճեպ դիվանագիտական նոտա հղեց նաև Ռուսաստանին: 

Ներկայացուցիչների պալատի ձայների ամբողջությունը շատ լուրջ ձեռքբերում է. Սուրեն Սարգսյան 

«Դրանք ուղղակի ստանդարտ գործողություններ են, որ իրականացնում է Ադրբեջանը, սակայն դրանց էֆեկտիվությունը զրո է: Բայց այստեղ ավելի շատ առաջ է մղվում իրենց սև «ցուցակը»: Տարիների ընթացքում Արցախ այցելած հայտնի մարդկանց թվաքանակն այդ ցուցակում ավելացել է, բայց Ադրբեջանն այժմ այդ մարդկանց հետ կապվում է և հորդորում ստանդարտ ձև լրացնել, թե իբր չեն իմացել ընթացակարգի մասին, ներողություն են խնդրում, ապա նրանց հանում «սև ցուցակից»:

Թուրքիայի արտգործնախարարն ամոթալի է անվանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը

Ադրբեջանագետը նշում է, որ Ադրբեջանի հոգեբանական ճնշումն, իհարկե, տալիս է որոշակի արդյունք, չնայած` ամեն շաբաթ տեսնում ենք, որ «սև ցուցակից» նորանոր մարդիկ են դուրս գալիս: