«Ափսոս` կաթ չունեմ». Տիմատիի՝ «կերակրող մոր» լուսանկարն իրարանցում է առաջացրել

Ոմանց թվացել է, որ երեխային այդպես գրկելու պատճառը նորաթուխ հայրիկի անփորձությունն է: Օգտատերերին տարօրինակ է թվացել նաև երգչի տնային հագուստը, մասնավորապես՝ կիսաթափանցիկ շապիկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի-Sputnik. Հայտնի ռեփեր Տիմատին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Այն սոցցանցերում իսկական իրարանցում է առաջացրել։

Ռեփեր Արսեն Անտոնյանը դարձել է Տիմատիի Black Star լեյբլի նոր դեմքը

Լուսանկարում ռեփերի գրկում նորածին որդին է` Ռատմիրը: Օգտատերերից շատերին այն տարօրինակ է թվացել, ավելի ճիշտ՝ Տիմատիի՝ երեխային գրկելու ձևը: Նա երեխային գրկել է, այսպես ասած, «կրծքով կերակրող մոր դիրքում»:

«Կերակրող Տիմատին»,-գրել է հետևորդներից մեկը, ինչին ի պատասխան ռեփերը կատակել է. «Ափսոս, կաթ չունեմ»:

Ոմանց թվացել է, որ երեխային այդպես գրկելու պատճառը նորաթուխ հայրիկի անփորձությունն է:

Օգտատերերին տարօրինակ է թվացել նաև երգչի տնային հագուստը, մասնավորապես՝ կիսաթափանցիկ շապիկը:«Պատռված շապիկ ես հագել: Փող չունեի՞ր: Ես քեզ համար նորը կգնեի»,- գրել է հետևորդներից մեկը:

Տիմատիի` Հայաստանում նկարահանված տեսահոլովակը մեկ ժամում պայթեցրել է համացանցը

Տիմատին կրկին զավեշտալի պատասխան է տվել՝ հետևորդին եղբայրաբար առաջարկելով իրեն շապիկ նվիրել:

Հիշեցնենք, որ Տիմատին օրերս է վերադարձել Մալդիվյան կղզիներից և միացել հարսնացուին՝ Անաստասիա Ռեշետովային, և նորածին որդուն: Սոցցանցերում շատերը քննադատում էին երգչին այն բանի համար, որ նա միայնակ է թողել նորաթուխ մայրիկին ու որդուն և մեկնել հանգստի: