Հայաստանը հյուրի է սպասում Սուրբ Աթոռից

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին Հայաստանում կընդունեն ամենաբարձր մակարդակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ի պաշտպանություն Վատիկանի. ինչի են հասել հայերը և այլ քրիստոնյաներ Իսրայելում

Այցի շրջանակներում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը. լուսանկարներ

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Զոհրաբ Մնացականյանի և Պոլ Ռիչարդ Գալագերի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։