ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի մեկնարկը կտրվի նոյեմբերի 8-ին՝ տիկնիկային ներկայացմամբ։ Թումանյանի անվան պետական թատրոնը կներկայացնի «Անխելք մարդը»:
Նույն օրը Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
«Ուզում ենք Երևանում ստեղծվող մշակութային արժեքավոր երևույթներն իրենց ամբողջ ծավալով և շքեղությամբ ներկայացնել նաև Գյումրիում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Անդրադառնալով նմանատիպ միջոցառումների պարբերականությանը` Տիգրան Վիրաբյանը փաստեց՝ դժվար է ավելի հաճախ կազմակերպել՝ դրա համար միջոցներ են պետք:
Ի դեպ, Գյումրիում իրականացվող այս մշակութային հրավառության համար բյուջեից 14 մլն 900.000 դրամ գումար է տրամադրվել:
Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնակալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը
«Ընդհանրապես պետք է գտնենք պետական աջակցություն մայրաքաղաքի ու մարզերի կապն ամրապնդելու ու մայրաքաղաքի բարձրաճաշակ մշակույթը մարզերին հրամցնելու համար: Այստեղ մայրաքաղաքն էլ անելիք ունի»,-ասաց փոխքաղաքապետը` վստահեցնելով արվել է ամեն ինչ միջոցառումները բարձ որակով անցկացնելու համար: «Ունենալու ենք շատ բարձրակարգ ձայնային ու լուսային տեխնիկա՝ բոլոր համերգներին լինելու է հրաշալի հնչողություն: Մենք սա անում ենք մեծ սիրով ու պատրաստակամությամբ` նաև գիտակցելով Գյումրիի մշակութասեր հասարակության ճաշակը»:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրու Արշակ Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում համերգային ծրագրով կներկայանա Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ջազ բենդը՝ Դավիթ Գյոդակյանի ղեկավարությամբ: Ժամը 19:00-ին արդեն աճեմյանական բեմում Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Փարիզյան դատավճիռ» ներկայացմամբ հանդես կգա: Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Շիրակի մարզային գրադարանում կհանդիպեն Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական և Գյումրու գրադարանների աշխատակիցները: Կանցկացվի սեմինար-քննարկում «Ժամանակակից գրադարանը» խորագրով: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա գալա համերգ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:
«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը
Ի դեպ, «Երևանյան օրերը» միայն Գյումրիում չէ որ անցկացվում են. մայրաքաղաքի մշակույթը ներկայացվել է նաև Ստեփանակերտում ,Վանաձորում, Սանկտ-Պետերբուրգում և Թբիլիսիում։