«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

Հայաստանում ֆիլմն առաջին անգամ է ցուցադրվում, մինչ այդ այն ներկայացվել է Մոսկվայի միջազգային 41–րդ կինոփառատոնի շրջանակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Լեփ-լեցուն դահլիճ, մոտ 15 րոպե չդադարող ծափահարություններ, հուզված հանդիսատես ու օդում լցված անսահման սեր: «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմի հերոսի` Մոսկվայում ապրող երիտասարդի կյանքը փոխում է պատահական հայտնաբերված օրագիրը։

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմի պրեմիերան կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում. ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, որն իր խոստումով վերափոխեց ոչ միայն իր, այլև շատերի ճակատագրերը: Իրական պատմություն, որտեղ սերը կապում է Հայրենական մեծ պատերազմի  ժամանակ հայկական գյուղից կամավոր ռազմաճակատ մեկնած 17-ամյա զինվորին և պատանի սանիտարուհուն։ Մի ամբողջ կյանք նրանք մնում են իրար սիրահարված, չնայած, որ կորցնում են միմյանց կապող ուղիները:

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

«Ֆիլմի հիմքում իրական պատմություն է. այն ինձ շատ հուզեց, և ես որոշեցի ֆիլմ նկարահանել: Ֆիլմում նկարահանվել են ռուս, վրացի և հայ դերասաններ։ Ուզում եմ, որ ֆիլմը դիտելուց հետո, մարդիկ դուրս գան դահլիճից, գրկեն իրենց սիրելիներին ու բաց չթողնեն նրանց»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Արսեն Աղաջանյանը:

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

Նա բավականին հուզված էր, մտքերը դժվարությամբ էր շարադրում: Բայց այդ հուզմունքը համեմատելի չէր  հանդիսատեսի հուզմունքի հետ: Ֆիլմի ցուցադրությունից հետո րոպեներ շարունակ ծափահարությունները չէին դադարում: Մարդիկ չէին ցանկանում հեռանալ և փորձում էին իրենց հիացմունքն արտահայտել ծափողջյունների միջոցով: Պրեմերային ներկա էր նաև ֆիլմի գլխավոր դերակատար Մարատ Բաշարովը:

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

Sputnik Արմենիայի հետ զրույցում Բաշարովը պատմեց, որ մի օր իրեն զանգահարել է Արսեն Աղաջանյանը և առաջարկել նկարահանվել իր ֆիլմում:

«Նա ինձ ուղարկեց ֆիլմի սցենարը և երբ ես կարդացի,  վայրկյան անգամ չմտածեցի: Համոզված էի, որ ուզում եմ այդ ֆիլմում խաղալ: Այս պատմությունն ինձ շատ հուզեց և միայն հիմարը կարող էր նման առաջարկը մերժել»,-ասաց նա:

Ֆիլմը մոնտաժել է Սվետոլիկ Զայցը, որն ավելի քան 30 տարի աշխատում է սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի լավագույն ֆիլմերի վրա:

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

Աղաջանյանը Զայցի հետ ծանոթացել  է դեռևս իր նախորդ՝ «Հանի Մանի» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Աղաջանյանն էլ որոշել է «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմի նախապատմությունը քննարկել նրա հետ:

«Պատմվածքն ինձ այնքան դուր եկավ, որ առաջարկեցի ֆիլմի նկարահանումից հետո անձամբ զբաղվել մոնտաժով»,- մեզ հետ զրույցում ասաց Զայցը և հայտնեց, որ արդեն 5-րդ անգամ է Հայաստան գալիս:

Զայցը խոստովանում է` սիրահարվել է Երևանին. նրան  այստեղ ամեն ինչ դուր է գալիս:

«Հայկական նռան, վարդագույն տուֆի գույներն  ինձ հիացնում են: Այստեղ մարդիկ այնքան բարի են և իրենց բնավորությամբ շատ են նման սերբերին»,-ասաց նա:

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

Ֆիլմում նկարահանվել են ճանաչված ու սիրված դերասաններ՝ Մարատ Բաշարովը, Արթուր Մանուկյանը, Էլգուջա Բուրդուլին, Սերգեյ Գարմաշը, Քրիստինա Մուրադյանը, Տիգրան Աղաջանյանը, Սլոբոդա Միչալովիչը, Իրինա Կուպչենկոն, Վալերի Բարինովը, Լյուբավա Գրեշնովան, Արմեն Մարգարյանը, Արման Ղազարյանը և այլք:

Ֆիլմում ամեն ինչ կա. սեր, դավաճանություն, դժբախտություն, պատերազմ, կորուստներ, բայց ակնհայտ է մի բան` մարդիկ  անգամ ծանր պահերին չեն դադարում «մարդ մնալ», դիմացինին կարեկցել ու ժպտալ…

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

Նշենք, որ ֆիլմի ստեղծմանը աջակցել է ՌԴ մշակույթի նախարարությունը և Տարածաշրջանային զարգացման և մրցունակության  «Դար»  հիմնադրամը (ՀՀ):

Հիշեցնենք, որ  Արսեն Աղաջանյանի վառ, հուզառատ ու հետաքրքիր դրվագներով լի «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմը Մոսկվայի միջազգային 41–րդ կինոփառատոնի շրջանակում արդեն ցուցադրվել է:

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

Արսեն Աղաջանյանը կինոռեժիսուրայով սկսել է զբաղվել, երբ արդեն 40-ն անց էր: Այդ ժամանակ շատերը թերահավատորեն մոտեցան ֆիլմ նկարելու նրա նախաձեռնությանը. չէ՞, որ նա բիզնեսի մարդ է: Նրա իր առաջին ֆիլմը՝ «Հանի-Մանին»-ն հանդիսատեսի դատին հանձնեց 2015 թվականին, որը «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի ժամանակ արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակի:

Աղաջանյանի երկրորդ ֆիլմը ( «Նա ասաց`մամա») էկրան է բարձրացել 2017 թվականին։ Ֆիլմը պատմում է հեռուներում երջանկություն փնտրող ու իրենց ունեցածը չարժևորող մարդկանց մասին:

Կինոքննադատներն այն կարծիքին են, որ Արսեն Աղաջանյանի ֆիլմերն ունեն տարբերվող ձեռագիր, այն դեպքում, երբ Աղաջանյանն իրեն երբեք կինոռեժիսոր չի համարել ու չի համարում: