Մահացել է մոդելավորող Լուի Վիտոնը

Մոդելավորողի մահվան պատճառների մասին չի նշվում։ Նորաձևության տան հաղորդագրության մեջ նշվում է, որ Պատրիկ Լուին շարունակել է ընտանեկան ավանդույթը և 1973թ-ին միացել է Louis Vuitton–ի աշխատանքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիայում կյանքի 69–րդ տարում մահացել է Louis Vuitton առևտրային տան հիմնադիրի թոռան թոռը` Պատրիկ Լուի Վիտոնը։ Այդ մասին տեղեկանում ենք նորաձևության տան Instagram–ի էջից։

«Խորը կսկիծով հաղորդում ենք Պատրիկ Լուի Վիտոնի մահվան մասին։ Մենք մտովի նրա ընտանիքի հետ ենք, հատկապես որդիների` Պիերի և Բենուի, որոնք աշխատում են մեզ հետ»,- գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պատրիկ Լուին ընտանեկան բիզնեսին միացել է 1973թ–ին և սկսել է ստորին օղակներից` աշխատելով որպես ենթավարպետ։

Նա հաճախ է կրկնել, որ «վարպետությունը կարող է փրկվել միայն սերունդների հաջորդականության դեպքում», - նշված է հաղորդագրության մեջ։

Մոդելավորողի մահվան պատճառների մասին չի նշվում։

Louis Vuitton առևտրի տունը հիմնել է Լուի Վիտոնը` 1854թ–ին Ֆրանսիայում։ Այն մասնագիտանում է համանուն ապրանքանիշի ճամպրուկների և պայուսակների, հագուստի, օծանելիքի և «լյուքս» դասի աքսեսուարների արտադրության վրա։