Փաշինյանը կուսակիցներին ասել է`ով է լինելու որոշողն Արցախի ընտրություններում. «Ժողովուրդ»

Իմքայլական պատգամավորները մտահոգված են եղել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ կապված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք ոչ մի կերպ չեն խառնվելու Արցախում սպասվող նախագահական ընտրություններին, և որոշողը լինելու է միայն Արցախի ժողովուրդը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնն են. Փաշինյանը փակագծեր է բացում

Հանդիպմանը պատգամավորները հետաքրքրվել են նաև Հայաստան-Արցախ հարաբերություններով, սահմանային իրավիճակով:

Ռուսաֆիկացված արցախյան բարբառն ու Արկադի Ղուկասյանը. տեսանյութ անցյալից

Պատգամավորների մտահոգությունը կապված է եղել նաև Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետը շտապել է հանգստացնել իմքայլականներին՝ ասելով, թե անհանգստանալու ոչ մի բան չկա, Հայաստանի և Արցախի միջև լարվածություն չկա, և սահմանում ևս հանգիստ իրավիճակ է:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: