Երևանում բախվել են 3 ավտոմեքենա. կա տուժած

Երևանում բախվել են «ՎԱԶ-2105», «Mercedes W124» և «Mercedes C230» մակնիշների ավտոմեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում բախվել են երեք ավտոմեքենա, կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։

Վթար Սոթք-Քարվաճառ ճանապարհին․ տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

«911» ծառայությունում ահազանգը ստացվել է նոյեմբերի 6-ին, ժամը 21։14-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2105» (վարորդ՝ Միքայել Ղ., ծնված 1993 թ․), «Mercedes W124» (վարորդ` Կարեն Մ., ծնված 1985 թ․) և «Mercedes C230» (վարորդ՝ Վահան Մ., ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները»,–ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները

«ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Արկադի Հ.-ն (ծնված 1978 թ․), հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: