ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ուշագրավ դեպք է տեղի ունեցել. կալանավորին ուղարկած տավարի եփած գլխի` քյալլայի միջից հայտնաբերվել են մի շարք արգելված իրեր։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
«Այսօր, ժամը 16:30-ի սահմանում դատապարտյալ Ս.Մ-ին քաղաքացի Կ.Գ-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ տավարի եփած գլխի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, 1 ականջակալ։ Բացի այդ, հայտնաբերվել է նաև սպիտակավուն, մածուցիկ, կասկածելի զանգված»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում նոր շենքեր կկառուցեն կալանավայրերի համար. նախարար
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։