«Ամուսնուս հետ վայելեցի Հայաստանի հյուրասիրությունն ու ջերմությունը». Սաթի Կազանովա

Հայտնի երգչուհի Սաթի Կազանովան տպավորված է Հայաստանի զարմանահրաշ  գեղեցկությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «Ֆաբրիկա զվյոզդ» հեռուստանախագծի  նախկին մասնակից, ռուսական էստրադային երգչուհի Սատի Կազանովան առաջին անգամ այցելել է Հայաստան ու ամուսնու հետ վայելել հայկական հյուրասիրությունն ու ջերմությունը: Այս մասին երգչուհին գրառում է կատարել Instagram-ի իր էջում և լուսանկար հրապարակել Մատենադարանի ֆոնին:

«Դուդուկի ձայնն ինձ ծանոթ է և քաղցր». երգչուհի Սաթի Կազանովան պատմել է իր երազանքի մասին

«Անձամբ լինելով Կովկասից, ամոթ է ասել, որ առաջին անգամ եմ գտնվում այս զարմանալիորեն գեղեցիկ հողի վրա: Ամուսնուս հետ վայելեցի Հայաստանի հյուրասիրությունն ու ջերմությունը»,-գրել է երգչուհին:

Նա իր հետևորդներին տեղեկացրել է, որ Երևան է ժամանել Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված համերգին մասնակցելու նպատակով:

Կազանովան նշել է, որ Կոբզոնին նվիրված հուշ–երեկոյի ընթացքում ավելի շատ բան է իմացել նրա մասին և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել միջոցառման հետ: