ՌԴ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել դեսպանատան մոտ

Դեսպանատան աշխատակիցներից մեկը կնոջ մտադրության մասին հայտնել է իրավապահներին, որոնք նրան հեռացրել են տարածքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝  երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ։ Մի կին սպառնացել է ինքնահրկիզվել։ Այս մասին իրավապահներին հայտնել է դեսպանատան աշխատակիցներից մեկը։

Երևանում բախվել են 3 ավտոմեքենա. կա տուժած

Ժամանած ոստիկանները կնոջը հեռացրել են տարածքից՝ տեղափոխելով ոստիկանություն։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ ինքնահրկիզվել սպառնացող մոտ 60-ամյա կինը ՌԴ քաղաքացի է։

Նա տեղափոխվել է Երևանում գտնվող հոգեկան առողջության կենտրոններից մեկը։

Ամստերդամի օդանավակայանում արտակարգ իրավիճակ է. ԶԼՄ