Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Դեպքի վայր է ժամանել մի քանի մարտական հաշվարկ, տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Մեր տեղեկություններով՝ այս պահին Մյասնիկյան պողոտայում խցանում է։

Պողոտայի հարևանությամբ գտնվող առանձնատներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներ՝ մի քանի մարտական հաշվարկ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։

ՌԴ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել դեսպանատան մոտ

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Տուժածների վերաբերյալ  դեռևս հստակ տեղեկություններ չկան։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել՝ 17:26-ին: