ՌԱԴԻՈ

Աբրահամյան. «Արթուր Վանեցյանի հրաժարականի հարց օրակարգում չկա»

ՀՖՖ գործկոմի անդամ Սուրեն Աբրահամյանը անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացած գործադիր կոմիտեի նիստին, որի օրակարգում քննարկվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության ու հաստատման հարցը:
Sputnik
Աբրահամյան. «Արթուր Վանեցյանի հրաժարականի հարց օրակարգում չկա»

Գործկոմի անդամների մեջ թյուրըմբռնում է եղել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՖՖ գործկոմի անդամ Սուրեն Աբրահամյանը։

«Հունիսի 26-ին ֆեդերացիայի համաժողովը նոր կանոնադրությունը հաստատելիս այդ իրավունքը վերապահել էր ֆեդերացիայի նախագահին: Դա ուժի մեջ կմտներ, եթե կանոնադրությունը պետական ռեգիստրում հաստատված լիներ: Վանեցյանին թվացել էր, որ փաստաթուղթն արդեն հաստատված է, ուստի իրեն է վերապահել այդ պատասխանատվությունը»,- նշեց նա: 

Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ. ինչ իրավական կազուս է եղել

Այդուհանդերձ, թյուրիմացությունը հարթվել է, և գործկոմի անդամները շարժվել են հին կանոնակարգով, անցել են Խաշմանյանի թեկնածության քննարկմանը:

Աբրահամյանի խոսքով՝ գործկոմի բոլոր անդամները մեծ գոհունակությամբ հաստատել են Խաշմանյանի թեկնածությունը, և նա ընտրվել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: 

Երկու խաղ էր մնացել այս շրջափուլում, ուստի ոչ բոլորն էին, ըստ Սուրեն Աբրահամյանի, պատրաստ ստանձնել այդ պատասխանատվությունը: 

Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը ՀՖՖ–ում չի քննարկվել. Արսեն Թորոսյան

Սուրեն Աբրահամյանի հաղորդմամբ՝ օրակարգում այս պահին Արթուր Վանեցյանի հրաժարականի հարց չկա: