Սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները լցրել են Գետարգել եկեղեցու հարակից տարածք

Ոստիկանները մեկնել են Գետարգել եկեղեցու տարածք պարզելու` ինչ է կատարվել, ինչու են սրբապատկերները հայտնվել են գետնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանությունն այսօր ահազանգ է ստացել, որ Գետարգել եկեղեցու հարակից տարածքում թափված են սրբապատկերներ ու եկեղեցական պարագաներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել

«Ահազանգը ստացել ենք այսօր ժամը 12–ի սահմաններում։ Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր։ Նախապատրաստվում են նյութեր»,–հայտնեցին ոստիկանությունից։

Ի դեպ, Գետարգել եկեղեցին գտնվում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում։ Կոտայքի մարզպետարանից հայտնեցին, որ դեպքի մասին տեղյակ է համայնքի ղեկավարը և քայլեր են իրականացվում` պարզելու եղածն ու խնդիրը լուծելու։