Պուտինը Սերգեյ Կարապետյանին Սմոլենսկի մարզի դատախազ է նշանակել

Սերգեյ Կարապետյանը 41 տարեկան է։ 22 տարեկանում ավարտել է Ռոստովի պետական տնտեսագիտական ակադեմիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Կարապետյանին Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ռուսակնա լրատվամիջոցները։

«Դուք ձեզ անհամեստ եք պահում». Պուտինը կատակել է «Ռուսաստան–Աֆրիկա» գագաթնաժողովում

Սերգեյ Էդուարդի Կարապետյանն այդ պաշտոնում է նշանակվել 5 տարով։

Սերգեյ Կարապետյանը ծնվել է 1978 թվականին։ 22 տարեկանում ավարտել է Ռոստովի պետական տնտեսագիտական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը:

Արհեստական բանականությունն արդեն խոսում է Վլադիմիր Պուտինի ձայնով․ տեսանյութ

Դոնի Ռոստովի Պրոլետարական շրջանի դատախազությունում սկսել է աշխատել որպես քննիչ, մինչև նշանակումը Կրասնոյարսկի երկրամասի դատախազի տեղակալն էր:

Սունկ է հավաքել և ամենագնաց վարել. ինչպես է Պուտինը հանգստանում տայգայում. տեսանյութ