«Մտա սանհանգույց, փակեցի դուռը և հեկեկացի». ինչու է Քիմ Քարդաշյանն արտասվել

Ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հուզվել է մոր ծննդյան օրը` զգալով հոր ներկայությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և պատմել, թե ինչ անակնկալ է մատուցել մորը՝  Քրիս Ջեններին, նրա  ծննդյան օրը։ Վերջում հայտնի հայուհին խոստովանել է, որ երեկոյի վերջում փակվել է լոգարանում ու հեկեկացել:

Սիրուշոն խոստովանել է` որտեղ է գրում իր երգերը. նա նոր լուսանկարներ է հրապարակել

«Այսօր մենք նշում ենք մայրիկիս ծննդյան օրը: Ես նախապատրաստել էի համեստ ընթրիք , որին մասնակցեցինք մենք և մայրիկիս ամենամոտ ընկերները: Վարձել էի մեր մանկության տունը, որտեղ ապրում են մեր բոլոր դրական հիշողությունները` կապված հայրիկիս՝ Ռոբերտ Քարդաշյանի  հետ»,-գրել է Քիմը:

Նա վարձել է անգամ այն մեքենաները , որոնք նրա մայրն ու հայրը ժամանակին վարել են:

«Սա իմ կյանքի ամենայուրահատուկ «նոստալգիկ» օրերից էր, և բոլորս զգացինք հայրիկիս ներկայությունը»,-գրել է Քարդաշյանը:

Քիմը խոստովանել է, որ ողջ ընթրիքի ընթացքում զսպել է իրեն, սակայն վերջում փակվել է լոգարանում և լաց եղել:

«Ես մտա մեր տան հին սանհանգույցը, փակեցի դուռը և հեկեկացի»,-գրել է հեռուստաաստղը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան ժամանեց այս տարի քրոջ` Քորթնի ու երեխաների հետ` մասնակցելու WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաժողովին։ Նա իր ելույթում հայտնեց, որ Հայաստանում SKIMS ներքնազգեստի արտադրություն և «հայկական ծաղիկների բույրով» օծանելիք ստեղծելու մտադրություն ունի:

Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը

Քիմը իր երեք զավակներին (բացի ավագ Նորթից, որին մկրտել էին 2015թ.–ին, Երուսաղեմում) մկրտել Էջմիածնում։