Լարիսա Գուզեևայի դստեր մոտ ուռուցք են հայտնաբերել

Հայտնի դերասանուհի ու հաղորդավարուհի Լարիսա Գուզեևայի դուստրը տխուր լուրը հայտնել է սոցցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի ու հաղորդավարուհի Լարիսա Գուզեևայի դստեր` 19–ամյա Օլգա Բուխարովայի մոտ ուռուցք են հայտնաբերել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` նա այդ մասին հայտնել է Instagram–ի «սթորի» բաժնում։

Օլգան լուսանկար է հրապարակել բժշկի սենյակից ու գրել. «Ուռուցքը վերադարձավ»։

«Այն պահը, երբ դու մի քանի օր երջանիկ էիր, քեզ ոչինչ չէր անհանգստացնում, ու թվում էր` կյանքը ճիշտ ուղով է ընթանում, և ահա օրգանիզմի հիշեցնում է, որ դու արժանի չես երջանիկ լինելու», – նշել է նա։

«Եթե ես էլ լինեի Քրիս Բրաունի տեղը, կծեծեի Ռիհաննային». Էմինեմ

Օլգան նշել է, որ եթե ստիպված լինի հեռացնել նորագոյացությունը, ապա դաջվածք կանի։

Անջելինա Ջոլին անկեղծ էսսե է գրել. նա ուզում է տեսնել թոռներին

Դերասանուհու դուստրն ավելացրել է, որ սա իր առաջին նման վիրահատությունը չէ։ 2018 թվականին նա հայտնել էր, որ իրեն վիրահատելու են, բայց չէր ճշտել` ինչ վիրահատություն։

«Մտա սանհանգույց, փակեցի դուռը և հեկեկացի». ի՞նչն է լացացրել Քիմ Քարդաշյանին