Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այս պահի դրությամբ Իրանի երկրաշարժի ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկատվություններ չեն ստացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Իրանի հարավի Խորմոզգանի նահանգում այսօր`նոյեմբերի 6-ին, 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել Է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը:

Սանկտ Պետերբուրգում վերելակի հորանն ընկած հայերի վիճակը ծանր է. դեսպանություն

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 11:40-ին Բենդեր Համիր քաղաքից 56 կիլոմետր հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը 16 կիլոմետր խորության վրա էր: Այս պահի դրությամբ ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկատվություններ չեն ստացվել։