ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. BMW մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում մեծ արագությամբ մխրճվել է հագուստի սրահի մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 19։10-ի սահմանում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթար Սոթք-Քարվաճառ ճանապարհին․ տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
BMW-ի՝ խանութ մխրճվելու հետևանքով կոտրվել են ապակիները, վնասվել խանութի գույքի մեծ մասը։ Վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել հագուստի սրահի աշխատակիցներն ու քաղաքացիները։
Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և խանութի սեփականատիրոջ ինքնությունը։
Փրկարարները ձկնորսի դին դուրս են բերել ջրատարից. սրտի կաթվածի՞ց է մահացել