Երևանից Դոնի Ռոստով և հակառակ ուղղությամբ չվերթերը անորոշ ժամանակով հետաձգվել են

Դոնի Ռոստովի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վարչությունը նախազգուշացրել է, որ խիտ մառախուղ է լինելու և կոչ է արել զգույշ լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանից ութ ավիաչվերթ է հետաձգվել խիտ մառախուղի պատճառով: ՌԻԱ Նովոստիին այս մասին հաղորդել է օդանավակայանի ներկայացուցիչը։

Ավելի քան 19 ժամ օդում․ Qantas-ի ինքնաթիռը ռեկորդային չվերթ է իրականացրել

«Ժամը 7։25–ից խիտ մառախուղի պատճառով չվերթներ են հետաձգվել»,–ասել է գործակալության զրուցակիցը։ Նա պարզաբանել է, որ հետաձգվել են չորս չվերթեր Մոսկվայից, Երևանից և Նիժնեկամսկից։

«Հետաձգվում են չորս չվերթեր դեպի Մոսկվա, Նիժնի Նովգորոդ և Երևան։ Դրանցից երկուսը ներկա պահին պատրաստվում են թռիչքի»,–ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ մառախուղն առայժմ պահպանվում է։

Գյումրին հետաքրքրում է չինացիներին․ Շիրակի մթերքների արտահանումից մինչև ուղիղ չվերթեր

Ավելի վաղ Դոնի Ռոստովի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վարչությունը նախազգուշացրել է, որ նոյեմբերի 6–ին կպահպանվի խիտ մառախուղ և կոչ է արել զգույշ լինել։ Օդերևութաբանների տվյալներով` մառախուղը կարող է գոյանալ ջերմաստիճանային տատանումների հետևանքով։