Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել. Մասիս Մայիլյանի մոսկովյան այցը բարկացրել է նրանց

Ադրբեջանում ՌԴ դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ։ Նրանք բողոքի նոտա են հղել` Մասիս Մայիլյանի` Մոսկվա այցի թեմայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել` Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի` Մոսկվա կատարած այցի համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը։

«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Մնացականյանն ադրբեջանցի պատգամավորին հիշեցրել է իրենց անցյալը

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովին հրավիրել են երկրի արտաքին գերատեսչություն, որտեղ էլ նրան հանձնել են բողոքի նոտան։

«Ադրբեջանում ՌԴ դեսպան Բոչարնիկովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան նախարարությունում բողոքի նոտա են հանձնել` Լեռնային Ղարաբաղի արգործնախարար Մասիս Մայիլյանի` Ռուսաստանի Դաշնություն այցի վերաբերյալ»,– նշված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ չի նշվում Մասիսի Մայիլյանի այցի ժամկետները։

Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնն են. Փաշինյանը փակագծեր է բացում

Նշենք, որ Մայիլյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել նոյեմբերի 4–ին։

Ավելի վաղ Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա էր հղել ՌԴ դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի արցախյան թեմայով։