Facebook–ն արդեն փորձարկում է ֆեյքերի դեմ պայքարող նոր «գործիքը»

Կապույտ սոցցանցը վստահեցնում է, որ չի պատրաստվում պահպանել մարդկանց տվյալները. նոր նախաձեռնությունը միայն մեկ նպատակ ունի` նվազագույնի հասցնել կեղծ օգտատերերի քանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Facebook ընկերությունը թեստավորում է ֆեյք հաշիվների դեմ պայքարելու նոր միջոցը. սոցցանցը ծրագրում էլ վիդեոնույնականացում իրականացնել վեբ–տեսախցիկների օգնությամբ։

Tesla–ի մեքենաները սկսել են ճանաչել կոները

Այս գործառույթի մասին առաջին անգամ խոսել է հետազոտող Ջեյն Մանչուն Վոնգը։ Նա Twitter-ի իր էջում GIF-անիմացիա է հրապարակել, որը ցուցադրում է Facebook-ի` դեմքի միջոցով նույնականացումը։ Դրանից հետո ընկերությունը հաստատել է, որ նման գործառույթ իսկապես կա։

​Սոցցանցի ստեղծած նոր ինտերֆեյսը պահանջում է, որ օգտատերը նկարահանի իր դեմքը տարբեր անկյուններից՝ պտտելով գլուխը (սա նման է iPhone-ների Face ID-ի կարգավորմանը)։ Facebook-ն այս նորամուծության անհրաժեշտությունը բացատրում է սոցցանցում գրանցված ֆեյք օգտատերերի և բոտերի ահռելի քանակով։

​Facebook-ի մամուլի քարտուղարը հայտնել է, որ այս մեթոդը չի օգտագործում դեմքերի ճանաչման տեխնոլոգիան, այլ միայն հասկանում է գլխի շարժումները և ստուգում՝ տեսանյութում երևո՞ւմ է մարդու դեմքը, թե ոչ։ Ընկերությունը վստահեցնում է, որ չի պատրաստվում պահպանել այս տվյալները։

Facebook-ը ներկայացրել է իր նոր տարբերանշանը. լուսանկար