Սելֆի` վարդագույն լույսի տակ. ՀԱՊԿ խորհրդարանականները Երևանում շրջեցին միկրոավտոբուսով

Միկրոավտոբուսում աջից առջևում նստած է Տաջիկստանի խորհրդարանի նախագահը, նրա հետևում ՌԴ Պետդումայի ղեկավարն է։ ՀՀ ԱԺ նախագահի հետևում նստել է Ղազախստանի Մաժիլիսի նախագահը, ապա` Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Երևանում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ավարտից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Mercedes Sprinter միկրոավտոբուսով վեհաժողովի մասնակիցներին ուղեկցում է ինչ-որ տեղ, հավանաբար` ճաշելու։

Սահմանային խախտումների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ–ին. Զատուլին

Հայաստանի խորհրդարանի խոսնակը Facebook—ի իր պաշտոնական էջում հենց միկրոավտոբուսում արված լուսանկար է հրապարակել և մակագրել. «Սելֆի` ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հ.Գ. Վարդագույն լույսն անջատելու ձևը չգտանք»։

Միկրոավտոբուսում աջից առջևում նստած է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, նրա հետևում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է։ ՀՀ ԱԺ նախագահի հետևում նստել է Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, ապա` Ղրղըզստանի խորհրդարանի նախագահ Դաստան Ջումաբեկովն է։

Հավանաբար, սա այն նույն միկրոավտոբուսն է, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հոկտեմբերի 1–ին կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո անդամ երկրների ղեկավարներին ուղեկցել էր հյուրասիրության և սելֆի հրապարակել։

ՀԱՊԿ–ը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է. Փաշինյան

Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 5–ին Երևանում կայացավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցեցին անդամ պետությունների խորհրդարանականները։