Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին

ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու գրավի չափը պաշտպանները թողեցին դատարանի հայեցողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրին։ Այս մասին նրա պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի և մյուսների դեմ քրգործով հերթական նիստի ժամանակ։

«Քոչարյանը հինգ ամիս ազատության մեջ է եղել։ Ուզում եմ իմանալ` կա՞ն փաստական տվյալներ, որ նա նախաքննության ընթացքը փորձել է խոչընդոտել։ Միջնորդում ենք գրավի դիմեց փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը»,–ասաց նա։

Վարդևանյանը հայտնեց, որ գրավի չափը թողնում են դատարանի հայեցողությանը։

Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են. որդին մանրամասներ է հայտնում

2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, որը ներկայացրել էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ