Փրկարարները ձկնորսի դին դուրս են բերել ջրատարից. սրտի կաթվածի՞ց է մահացել

Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 53–ամյա տղամարդը, որը գնացել էր ձուկ որսալու, հանկարծամահ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Փրկարարներն այսօր Արարատի մարզի Սիս գյուղի ջրատարից 53–ամյա տղամարդու դի են հանել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հայաստանի ջրամբարներից մեկում տղամարդու դիակ են հայտնաբերել

«Նոյեմբերի 5-ին, ժամը 11:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի ջրատարում քաղաքացու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Անհետ կորած 51-ամյա երաժշտի դին հայտնաբերել են Չարենցավանի ջրամբարում

Փրկարարները ջրատարից դուրս են բերել Գուրգեն Հ.-ի դին (ծնված 1966 թ.) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Shamshyan.com–ը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ Գուրգեն Հ.-ն հնարավոր է ՝ մահացել է սրտի կաթվածից։ Տղամարդն այսօր այցելել է նշված վայր և ցանկացել էր ձուկ բռնել: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա ձկնորսական կարթը և մի քանի բռնած ձկներ: