Կյանքը Հայաստանում թանկացել է 0.6 տոկոսով. որ ապրանքների գներն են աճել, որոնք` նվազել

Վիճակագրական կոմիտեն ամփոփել է, թե ինչպես է փոխվել ՀՀ սպառողական զամբյուղի արժեքը վերջին 1 ամսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 2019թ. հոկտեմբերին Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները սեպտեմբերի համեմատ բարձրացել են 0.6 տոկոսով։ Այս մասին նշված է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցում։

Գները կաճեն, բայց ոչ շատ արագ. Կենտրոնական բանկը ցածր գնաճ է կանխատեսում

Ընդ որում, ամենաշատը թանկացել է միրգ–բանջարեղենը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` միրգը` 5.2, բանջարեղենը` 6.7 տոկոսով։ 

Գնաճի և խնայողությունների տիրույթում. ի՞նչ արժույթով է վարչապետը պահում խնայողությունները

Կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 0.5 տոկոսով, ձուն` 0.9 տոկոսով։

Հացամթերքն ու ձավարեղենը հոկտեմբերին թանկացել է 0.4 տոկոսով։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը թանկացել են 0.2,  ոչ ալկոհոլային խմիչքը, սուրճը, թեյը, կակաոն` 0.3 տոկոսով:

Սննդամթերքի որոշ տեսակներ ոչ միայն չեն թանկացել, այլ նույնիսկ էժանացել են։ Մսամթերքի գինն, օրինակ, հոկտեմբերին նվազել է 0.5 տոկոսով, ձկան ու ծովամթերքի գինը` 0.1 տոկոսով, շաքարավազինը` 4,2։

Իսկ յուղերի և ճարպերի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Աճ կա. Հայաստանի տնտեսության զարգացումն արագանում է, գնաճն ու արտաքին պարտքը` նվազում

Ոչ պարենային ապրանքների գները հոկտեմբերին բարձրացել է 0.6 տոկոսով, գրասենյակային պարագաների գներն աճել են 0.1, կահույքինը` 0.2, ոսկերչական զարդերինը՝ 0.4, կենցաղային տեխնիկայի գները`0.7– 0.9 տոկոսով, հագուստինը`2.1, կոշկեղենի գները` 5.7 տոկոսով։

Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի գները` համապատասխանաբար շուրջ 4 տոկոսով:

Էժանացել են նաև հյուրանոցային ծառայությունների սակագները`2.4 տոկոսով։

Գնաճը և աշխատավարձերը Հայաստանում. ով ինչքանի է «արժանի»

1.2 տոկոսով նվազել են նաև մարդատար տրանսպորտի սակագները։ Սա, ըստ վիճակագիրների` պայմանավորված է միջազգային օդային փոխադրումների սակագների 5.4 տոկոսանոց գնանկմամբ։ 

Հայաստանյան ռեստորաններն ու սրճարաններն իրենց գները բարձրացրել են 0.1 տոկոսով։

Նշենք, որ 2018թ.–ի հոկտեմբերի գների համեմատ 2019թ.–ի հոկտեմբերին սպառողական ապրանքների գներն ավելացել են 0.9 տոկոսով։