Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից և հավելում, որ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ մեր երկիր են ժամանել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հունաստանի նախագահն արդեն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր