ՀԱՊԿ–ը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է. Փաշինյան

ՀՀ վարչապետը կարծում է, որ ՀԱՊԿ–ը պետք է կատարելագործվի` հաշվի առնելով սպառնալիքների ու մարտահրավերների արագ փոփոխվող բնույթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը առանցքային դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ–ի մասնակից երկրների խորհրդարանականներին Երևանում հյուրընկալելիս։

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը. լուսանկարներ

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ–ի շրջանակում համագործակցության բոլոր երեք ասպեկտներին` դա արտաքին քաղաքական համակարգումն է, ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունն ու անվտանգության ոլորտի փոխներգործությունը» , – նշեց նա։

Ժամանակակից աշխարհն արագ է փոփոխվում, փոխվում է նաև սպառնալիքների բնույթը, հենց այդ պատճառով Փաշինյանը կարծում է, որ կազմակերպությունը պետք է միշտ հարմարվի այդ նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին։

«ՀԱՊԿ–ում ամեն ինչ հարթ չէ, բայց կարևոր կառույց է». ինչ են քննարկել Երևանում

Այդ համատեքստում խորհրդարանական բաղադրիչը կարևոր է նաև մասնակից երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման ու մոտեցման առումով։ Դա բարձրացնում է համատեղ աշխատանքի ու, ընդհանուր առմամբ, անվտանգության մակարդակը։ Վարչապետը գոհ է, որ մասնակից երկրներին հաջողվել է համաձայնության գալ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ։ Կողմերը հանգել են այն եզրակացության, որ պետք է համապատասխան օրենսդրությունում որոշ փոփոխություններ մտցնել` տարատեսակ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար։

Նշանակալի իրադարձություն է. Միրզոյանն ու Վոլոդինը քննարկել են ՀԱՊԿ ԽՎ նիստի օրակարգը

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործի շրջանակում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել էր Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Երևանը պնդում էր, որ մինչ 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է մնա Հայաստանի ներկայացուցիչը։