Հաստատվեց` Էրիկ Վարդանյանն իր կարիերան կշարունակի ռուսական «Սոչի» թիմում

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Լոկոմոտիվը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանն իր կարիերան կշարունակի ռուսական «Սոչի» թիմում։

Մամուլում տարածված այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ռուսական պրեմիեր լիգայում հանդես եկող «Սոչի» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարը։

«Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը կխաղա «Սոչիում»․ ԶԼՄ

«Այո, Էրիկ Վարդանյանը կխաղա մեր թիմում։ Շուտով պաշտոնական հաղորդագրություն կլինի այդ մասին»,–ասաց նա։

Այս պահի «Սոչին» վերջին տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրիկ Վարդանյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Լոկոմոտիվը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան, «Փյունիկ» ակումբի խաղացող Էրիկ Վարդանյանը վեց ամսով որակազրկվել է` դաշտում ոչ պատշաճ պահվածքի համար։ Որոշումը կայացվել է հոկտեմբերի 31-ին կարգապահական հանձնաժողովի նիստում։

Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը

Որոշման համաձայն` պատժվել է ոչ միայն ֆուտբոլիստը, այլ նաև ակումբը։ Վարդանյանը որակազրկվել է մինչև 2020թ-ի ապրիլի 30-ը, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տուգանվել էր 600 000 դրամով։