Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը. լուսանկարներ

Բացման արարողության ժամանակ կողմերը կարևորեցին խորհրդարանական համագործակցության ամրապնդումը, այդ թվում` պաշտպանության ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը։ Խորհրդարանականների հանդիպումն անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։

«ՀԱՊԿ–ում ամեն ինչ հարթ չէ, բայց կարևոր կառույց է». ինչ են քննարկել Երևանում

Նիստին մասնակցում են կազմակերպության անդամ երկրների, նաև Սերբիայի պատգամավորները`որպես դիտորդ։ Այստեղ է նաև ՀԱՊԿ–ի քարտուղարական կազմի պատվիրակությունը` գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի գլխավորությամբ։

Նիստը բացեցին ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ու ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Ավելի վաղ նրանք այցելել էին «Մայր Հայաստան» հուշարձանն ու «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել Մեծ հայրենական զոհերի հիշատակին։

Նշանակալի իրադարձություն է. Միրզոյանն ու Վոլոդինը քննարկել են ՀԱՊԿ ԽՎ նիստի օրակարգը

Բացման ժամանակ Միրզոյանն ու Վոլոդինը կարևորել են միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը, այդ թվում` պաշտպանության ոլորտում։ Կողմերը հավանություն են տվել նիստի օրակարգին, որը քննարկվելու է օրվա ընթացքում։

Հիշեցնենք` ՀԱՊԿ–ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը։