Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Արարատի մարզի գյուղերից մեկում արդեն 30 տարի անմարդկային պայմաններում բնակվող փախստականները վերջին հույսով դիմել են վարչապետին։ Բայց Փաշինյանից ստացած պատասխանը նրանց ավելի շատ հուսահատեցրել է, քան հուսադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի բնակիչները ստացել են Նիկոլ Փաշինյանին ուղղած նամակի պատասխանն ու հասկացել` իրենց կյանքում ապագայում էլ ոչինչ չի փոխվելու։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

«Մեզ ասում են` երբ բյուջեում փող կլինի, ձեր հարցը կլուծենք։ Կներեք, իսկ բյուջեում ընդհանրապես փող լինո՞ւմ է։ Եթե 30 տարվա մեջ բյուջեում այդ փողը չի եղել, հիմա կլինի՞»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կառավարությունից ստացած պատասխանը վկայակոչելով, ասաց կյանքի 30 տարին Դարբիկ գյուղի  հանրակացարանում ապրած Իրինա Վաղիմյանը։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Բանն այն է, որ կառավարությունից ստացած նամակում գրված է. «1988-1992թթ–ին Ադրբեջանից բռնի տեղահանված և վերոհիշյալ ծրագրերում ընդգրկված կարիքավոր ընտանիքների բնակապահովման հարցը քննության կառնվի ՀՀ պետբյուջեում այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման առկայության դեպքում»։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Հենց այս ձևակերպումն էլ հուսահատության է հասցրել հանրակացարանի բնակիչներին։

Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման վերջնական փուլը մեկնարկեց

«Մեզ արդեն 30 տարի ասում են` առաջնահերթ եք, առաջնահերթ եք։ Մինչև ե՞րբ։ Արդեն մեր երեխեքի երեխեքն են այս պայմաններում մեծանում»,– ասաց Անահիտ Սարգսյանը` ցույց տալով հոկտեմբերի 10-ին կառավարությունից ստացած նամակը։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Դրանով գործադիրը հանրակացարանում բնակվող շուրջ 30 ընտանիքներին հայտնել է, որ խնդիրը քննարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության և Արարատի մարզպետարանի հետ։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Բնակիչներին հիշեցնում են, որ դեռ 2005թ.–ին իրենց տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր, բայց իրենք չեն հասցրել սահմանված ժամկետում բնակարան գնել և ԲԳՎ–ները չեղարկվել են։

Այդուհանդերձ, բնակիչները 2004թ.–ից առ այսօր շարունակում են դիտարկվել որպես «առաջնահերթ կարիքավորներ»։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Բնակիչները վստահ են` իրենց նամակը Փաշինյանին չի էլ հասել, պատասխանել է մեկը, ով ոչինչից տեղյակ չէ։

«Մեզ գրել են` դուք արդեն ՀՀ քաղաքացիներ եք։ Այո՛, մենք չենք հրաժարվում, մենք ՀՀ քաղաքացիներ ենք, բայց փախստականի կարգավիճակը պահպանվում է, չէ՞»,– ասաց  Իրինա Վաղիմյանը։

Ինչ վերաբերում է ԲԳՎ–ներին, հանրակացարանի բնակիչները հայտնեցին, որ դրանք համարժեք էին 5 000 դոլարի, իսկ այդ գնով 2005թ.–ին անհնար էր բնակարան գնել։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

1988թ.–ին նախկին Ադրբեջանի ԽՍՀ–ի Շահումյանի շրջանից տեղահանված ու Դարբնիկի հանրակացարանում տեղավորված Էլեչկա Մեժլումյանը մեզ ուղեկցեց իր սենյակն ու ցույց տվեց պատի մոտ շարված թասերը։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

«Որ անձրև է գալիս, պատը լրիվ թրջվում է, ջուրը` լցվում տուն։ Ստիպված` թասեր ենք շարում կաթոցների տակ։ Ամբողջ ձմեռ խոնավ սենյակում ենք ապրում, խոնավ անկողնում քնում։ Տեղ էլ չկա, որ անկողինը գցենք, չորանա»,–ասաց նա։

Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները

Անահիտ Սիմոնյանն էլ պատմում է, որ հանրակացարան են տեղափոխվել 1993թ.-ին ու 1 սենյակում 7 հոգով տեղավորվել` ինքը, ամուսինն ու 5 երեխաները։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

«Ամուսինս ու 2 երեխաներս այստեղ են մահացել, որովհետև պայմաններն ահավոր էին»,–ասաց նա։

Միայն մի քանի տարի առաջ, երբ ավագ որդին սկսել է աշխատել հարևան գյուղում, կարողացել են փոքր–ինչ կարգի բերել իրենց` արդեն 2 սենյականոց կացարանը, բայց դա էլ չի փրկել. ամեն ինչ փլվում է։

«Գիշերը քնած էինք, ջահն առաստաղից պոկվեց-ընկավ։ Կտուրը վերանորոգել ենք, բայց էլի ամեն տեղից ջուր է թափվում։ Սա մի հոգու լուծելու խնդիր չէ»,–ասաց տիկին Անահիտը։

Խնդիրը լուծելու համար իշխանությունները դեռ տարիներ առաջ առաջարկել են սեփականաշնորհել հանրակացարանի սեյակները, բայց բնակիչներն այդ տարբերակին համաձայն չեն։ Կարծում են, որ այդկերպ պատկան մարմիններն ուզում են ազատվել գլխացավանքից։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

«Թեկուզ 10 սենյակ էլ տան, ես չեմ ուզում։ Այստեղ պատերը փլվում են։ Սա ապրելու տեղ չէ»,– ասում է Անահիտ Սիմոնյանը։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Բնակիչներն առաջարկում են պետական միջոցներով գոնե ընդհանուր տարածքները, ջրագծերը, կոյուղին կարգի բերել, ասում են` սենյակներն իրենք մի կերպ կնորոգեն։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Հիշում են, որ 1988–ին, երբ հանրակացարանն իրենց է հանձնվել` այն նոր էր կառուցվել ուսանողների համար ու դեռ չէր շահագործվել։ Բայց շենքը շատ արագ շարքից դուրս եկավ. ջրագծերը վթարվեցին, տանիքից սկսեց ջուր հոսել։

Հանրակացարանից` նոր հանրակացարան, բայց արդեն սանհանգույցով. գյումրեցիների նոր տանիքը

Պակասը լրացրին բնակիչները, ովքեր ցուրտ ու մութ տարիներին տանիքի ու միջանցքների բոլոր փայտե կառուցատարրերն այրեցին տաքանալու համար։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Ի դեպ, շենքի բնակիչներն այսօր էլ դեռ փայտի վառարաններով են տաքացնում իրենց սենյակները։  «Գազպրոմ Արմենիան», բնակիչների խոսքով, հրաժարվում է նման պայմաններում գազիֆիկացնել շենքը, թեև շենքի առաջին հարկի մի հատվածում գործող գյուղի մանկապարտեզում գազ կա։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Տարիների ընթացքում փլվել ու վտանգավոր են  դարձել նաև շենքի պատշգամբները։ Բայց բնակիչները ստիպված են ամրանների վրա կանգնելով դուրս գալ պատշգամբ` լվացք փռելու։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Խոհանոցներն ընդհանուր են, յուրաքանչյուր միջանցքում` մեկական։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Ստելլա Հարությունյանը, ով շենքի հնաբնակներից է, մեզ ցույց տվեց սանհանգույցները։ Յուրաքանչյուր հարկում մեկական զուգարան ու բաղնիք կա` նախատեսված հարկի բոլոր բնակիչների համար։ Բայց բաղնիքներում ո՛չ ջուր կա, ո՛չ ծորակ ու ցնցուղ։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Ջուրը տաքացնում են էլեկտրական ջեռուցիչով, հիմնականում լողանում իրենց սենյակներում կամ պարզապես լողանալու համար գնում բարեկամների տուն։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Շենքի կոյուղատարը հաճախակի խցանվում է։ Կոյուղաջրերը մեր այցելության պահին էլ դուրս էին հոսում դիտահորից ու լցվում բակ։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Գյուղապետարանի հաշվարկով` նոր կոյուղագծի կառուցման համար շուրջ 4 մլն դրամ գումար է անհրաժեշտ։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

3000 քմ տարածք ունեցող հանրակացարանում այսօր 30 ընտանիք է բնակվում։ Ադրբեջանից տեղահանված փախստականներից բացի տարիների ընթացքում այստեղ են տեղավորվել նաև մարզի անապահով մի քանի ընտանիքներ։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել