ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ կնշանակվի Ալեքսանդր Գրիգորյանը։
Sputnik Արմենիայի հավաստի աղբյուրների տեղեկություններով` շուտով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես կգա հայտարարությամբ։
Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական կարիերան սկսվել է կանանց ֆուտբոլում։ Նա չորս անգամ Ռուսաստանի չեմպիոն է դարձել, խաղացել է կանանց Չեմպիոնների լիգայում, Պերմի «Զվեզդայի» հետ։
2009 թվականին Գրիգորյանը տեղափոխվել է «Նիժնի Նովգորոդ», որի հետ առաջին դիվիզիոնի երրորդ տեղն է զբաղեցրել։ Մինչ 2017 թվականի հունվարն Ալեքսանդրը Ֆուտբոլի ազգային լիգայում էր, իսկ հետո անցավ «Անժի»։ Այնուհետև նա տեղափոխվեց մոսկովյան «Արարատ», իսկ ավելի ուշ` «Լուչ Էներգիա»։
«Թերացել են բոլորը». հավաքականի նախկին ֆուտբոլիստները` Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին
Ալեքսանդր Գրիգորյանը եղել է «Տամբով» թիմի գլխավոր մարզիչը։ Այս տարվա հոկտեմբերի 19–ին նա հրաժարվել է այդ պաշտոնից Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ուրալի» հետ խաղից հետո։Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին։
Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը
Նրա հրաժարականին նախորդել էր հոկտեմբերի 15-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումը Ֆինլանդիայի ընտրանու հետ, որն ավարտվել էր մեր պարտությամբ` 0:3 հաշվով: