Շենավանի գյուղապետն ու նրա եղբայրը կալանավորվել են

Կալանավորվածները մեղադրվում են քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում պարզվել է Արմավիրի մարզի 27-ամյա բնակչին առևանգելու դեպքի հանգամանքները, ինչի հետևանքով Շենավան համայնքի ղեկավարն ու նրա եղբայրը կալանավորվել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի 27-ամյա բնակիչն ինքն է ահազանգել ոստիկանություն և հայտնել դեպքի մասին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով(կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Շենավան համայնքի ղեկավար 39-ամյա Արթուր Մկրտչյանը  և նրա 43-ամյա եղբայրը իրենց 37-ամյա ընկերոջ միջոցով Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա երիտասարդին տանից դուրս են կանչել` վերջինիս ավտոմեքենան գնելու պատրվակով, սակայն նրան տարել են մոտակա գյուղի դաշտերը և ծեծի ենթարկել։

Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը, բաժնետոմսերը փոխանցեց պետությանը

Քրեական գործի շրջանակում եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մի խումբ մարդկանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը,) ինչպես նաև  118-րդ հոդվածի (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով:

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Եվ մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

«Թող ձերբակալեն». Սերժ Սարգսյանը խոսել է իր հնարավոր ձերբակալության մասին