Նորաձևության շաբաթը, որի բացմանը մասնակցել է հայ մոդել «Gucci–ի հայ մոդելը»` Արմինե Հարությունյանը, շարունակում է մնալ լրագրողների և նորաձևության փորձագետների ուշադրության կենտրոնում։ Հայ մոդելից բացի, որն այդ շոուի աստղն է, համընդհանուր ուշադրություն է գրավել դիզայներ Անուկա Արեշիձեի գարուն–ամառ 2020 հավաքածուն և ցուցադրության տպավորիչ ավարտը։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կինը` դիզայներ Անուկա Արեշիձեն, չորս որդի ունի, ուստի նրա նոր հավաքածուի գլխավոր ուղերձն այն է, որ երեխաները խոչընդոտ չեն կարիերայի և սիրելի աշխատանքի համար։ Նրա խոսքով` այդ ամենը կարելի է հաջողությամբ համադրել։
Անուկայի հավաքածուն բարձրացնում է նաև բնապահպանական թեմա։ Ցուցադրության հյուրերին բաժանել են ծառերի տնկիներ և հերթական անգամ ընդգծել, որ ապրանքանիշն ամբողջությամբ հրաժարվել է բնական կաշի օգտագործելուց։
«Նա գրավում է ուշադրությունս». թուրքական բեմի աստղ Հյուլյա Ավշարը` հայ մոդելի մասին
Ցուցադրությունը հուզիչ ավարտ է ունեցել. Արեշիձեն երեխաների հետ պոդիում է դուրս եկել կոմպոզիտոր Գիա Կանչելիի «Դեղին տերևներ» ստեղծագործության տակ։