Միջադեպ Պետերբուրգում. երկու հայ ընկել են վերելակի հորանը

Իրավապահները պարզում են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կատարված միջադեպի հանգամանքներն ու պատճառները։ Հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Բանվորներից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել Սանկտ Պետերբուրգի ծննդատանը վերելակի հորանն ընկնելու հետևանքով։ Տուժածները հայաստանցի են։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկան»։

Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, մյուս մայթից օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ի երեկոյան Պետերբուրգի Նևսկի շրջանի ծննդատանը։

Տուժածներից մեկը 28, մյուսը` 35 տարեկան է։ Նրանց բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ 28 տարեկան երիտասարդը շոկային վիճակում է, նրան վերակենդանացման բաժանմունք են տեղավորել։

Նախնական վարկածով` միջադեպի պատճառ է դարձել այն, որ մոնտաժի ժամանակ ճոպանը կտրվել է։ Վերելակը պոկվել է չորրորդ հարկից։

Աշտարակի ճանապարհին վրաերթի ենթարկված 2–րդ քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Պետերբուրգի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` շինարարական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնների խախտման հոդվածով։