ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Facebook ընկերությունը ներկայացրել է նոր կորպորատիվ տարբերանշանը և ապրանքանիշի ռազմավարությունը։ Ընկերությունը հուսով է, որ դրանց շնորհիվ ընկերությունը կտարբերվի իր առանձին ծառայություններից և հավելվածներից։
Նոր տարբերանշանն իրենից ներկայացնում է հասարակ տառատեսակով, մեծատառերով, տպատառ գրված Facebook բառը։
Առաջիկայում տարբերանշանը կավելանա Instagram, WhatsApp և Oculus հավելվածներում, որպեսզի ցուցադրվի ծառայությունների` Facebook ընկերությանը պատկանելը։
Աշխարհի ամենափոքր նոթբուքը «ճանապարհին» է․ տեսանյութ
Իսկ բուն սոցցանցը, ինչպես նաև Facebook հավելվածը, պահպանելու են իրենց ապրանքանիշն ու ոճը։