ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
«Մի քանի օր առաջ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի սփրեդ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է: Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Վահե Վերդյանին պատկանող իրացման կետում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք (մոտ երկու կգ. ընդհանուր քաշով տարբեր տեսակի շոկոլադե կոֆետներ, արևածաղկի հալվա գետնանուշով, Էլնոր բուսասերուցքային սփրեդ, թթվասեր 6 հատ, յոգուրտ «Ելակ» լակտոզայով, կետչուպ 2 հատ, տարբեր ապրանքանիշերի սարդելկաներ, նրբերշիկներ, եփած երշիկներ «բժշկական», պանիր սուլուգունի):
Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
«Հավեսով տաքանում ենք». Սուրենյանը շարունակում է ուրախացնել
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, ինչի կապակցությամբ տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր:
«Միքայելյան» հիվանդանոցի բակի բարեկարգման ժամանակ մարդկային ոսկորներ են հայտնաբերվել