Երևանի կենտրոնում 6-րդ հարկից ընկած փոքրիկը հետազոտվել է բուժկենտրոնում. լուսանկարներ

Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը։ Հայաստանում սարսափի միջով անցած ու իսկական հրաշք տեսած ընտանիքը շնորհակալ է բոլորին, որոնք անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտությունն է անցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Այս մասին նշված է բուժկենտրոնի` Facebook սոցիալական ցանցի էջում։

«Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է։ Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոցեսը կարելի է համարել ավարտված:

«Հույս չունեինք, որ լավ ավարտ է լինելու». հրաշք` 6–րդ հարկից ընկած երեխայի կյանքում

Ծնողները ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում բոլորին, որոնք անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Նրանք շնորհակալ են նաև բժշկական թիմին, որը թույլ տվեց հավատալ հրաշքներին:

Դանակահարություն` Սևան քաղաքում. 27–ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Հիշեցնենք` Արվինը շենքի վեցերորդ հարկից ընկել էր սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ նա առողջացած դուրս է գրվել բուժկենտրոնից։

Երեխայի հայրը` Արթին Վիքսոմը, իրանահայ է, կինը` իրանցի։ Տղայի հայրը պատմել էր, որ ԱՄՆ–ից սեպտեմբերի 4–ի գիշերը եկել էին Հայաստան` հանգստանալու։ Դեպքը տեղի էր ունեցել ժամանման հաջորդ օրը։

Լոռու մարզում դպրոցականը կրակոց է արձակել և հայտնվել հիվանդանոցում