Թուրքիայում նշել են ռուսական C-400–ի երկրորդ խմբաքանակի առաքման ժամկետները

Անկարան Մոսկվայի հետ բանակցություններ է վարում Թուրքիայում C-400–ի որոշ դետալներ արտադրելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը C-400 հրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը Թուրքիա կառաքի 2020թ.–ից ոչ շուտ։ Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները։

Թուրքիան Ռուսաստանից կարող է գնել C-400-երի ևս մի քանի մարտկոց. պաշտոնաթող գեներալ

Ռուսաստանն ամերիկացիներին կարող է C-400 «Տրիումֆ» վաճառել. «Ռոստեխի» ղեկավար

Նա նշել է, որ երկրորդ փուլում նույնպես կկազմակերպվի այդ համալիրների համատեղ արտադրություն, և ռուսական տեխնոլոգիաները կհանձնվեն թուրքական կողմին։

Դեմիրը նշել է, որ պայմանագրում համատեղ արտադրության մասին կետի առկայության պատճառով այդ բաղադրիչների երկրորղ խմբաքանակի առաքումների գործընթացը ձգձգվում է։

Նրա խոսքով` Թուրքիայի տարածքում C-400 համալիրների արտադրության մասին բանակցությունները դեռ շարունակվում են։

ԱՄՆ պետդեպը չի բացառում պատժամիջոցների կիրառումը C-400 համակարգեր գնող երկրների նկատմամբ

2017 թվականին կնքված գործարքի արժեքը 2,5 միլիարդ դոլար է։ Այդ գումարի մի մասը թուրքական կողմն ինքն է  վճարելու, մյուսը մարվելու է ռուսական վարկի հաշվին։

Էրդողան. թուրքական կործանիչների դեմ C-400 կիրառելն ագրեսիա կլինի

Գործարքը կնքելուց հետո ԱՄՆ-ն Անկարային սկսեց սպառնալ պատժամիջոցներով։ Այսպես,  հուլիսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ամերիկյան կողմը դադարում է Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ վաճառել։ Դա С-400 ռուսական համակարգերի մատակարարման գործարքի դիմաց ԱՄՆ պատասխանն էր Անկարային։