ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 2020թ․ տարեվերջին նախատեսվում է բոլոր զորամասերում նոր ճաշարաններ ունենալ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով` դրանից հետո կսկսեն պատշաճ սննդամատակարարում ապահովել առաջնագծում։
«Զինված ուժերում բավականին կարճ ժամանակահատվածում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել, բայց այնպես չէ, որ զինված ուժերը նախկինում տեղում դոփել են»,- ասաց Տոնոյանը։
Եվս մեկ զորամասում ավելի համեղ ճաշեր կուտեն. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հիշեցնենք` այս տարի ՊՆ–ն փորձնական ծրագիր է սկսել, որի շրջանակում Հայաստանի որոշ զորամասերում սննդի մատակարարմամբ զբաղվում են մասնավոր ընկերությունները։
Սեպտեմբերի 21-ը զորամասում. Փաշինյանը ցույց է տվել զինվորի տոնական սննդակարգը. տեսանյութ