Մոսկվայում ներկայացրել են Արցախում արված կտավները. ներկա էին Մայիլյանն ու Տողանյանը

Մոսկվայում Արցախի մշակույթին նվիրված օրն անց է կացվել «Հայկական մշակույթի աշնանային շրջան» փառատոնի շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին։

Մոսկվայում ներկայացրել են Արցախում արված կտավները. ներկա էին Մայիլյանն ու Տողանյանը

Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից, ցուցահանդեսին ներկայացված են եղել նաև Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից նկարիչների կտավները՝ ստեղծված Արցախում։

Արցախի մշակույթին նվիրված օրը անց է կացվել  Մոսկվայի «Թվային գործնական հարթակ» (ЦДП) ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրում՝ «Հայկական մշակույթի աշնանային շրջան» փառատոնի շրջանակներում։

Մոսկվայում ներկայացրել են Արցախում արված կտավները. ներկա էին Մայիլյանն ու Տողանյանը